Բովանդակություն * | Խորհրդակցությունը վարում էր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նորյար Բաղդասարյանը:մ Խորհրդակցությանը մասնակցել են համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները և համայնքապետարանի պատասխանատու ստորաբաժանումների պետերը։ Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 13-ին հակառակորդի հարձակման ժամանակ զոհաված զինծառայողների հիշատակը: Այնուհետև համայնքապետարանի ֆինանսական, հաշվապահակն հաշվառման., եկամուտմերի հավաքագրման և գանձնման բաժնի պետ Նաթելլա Մուրադյանը ներկայացրել է սեփական եկամուտների ցուցանիշները: Նորայր Բաղդասարյանը նշեց, որ հավաքագրված ցուցանիշները գոհացուցիչ են, սակայն պետք է անել առավելագույնն` ինչպես հարկերի հավաքագրման, այնպես էլ դրա կարևորությունը բնակչությանն իրազեկելու ուղղությամբ։ Անդրադարձ կատարեց նաև համայնքում 2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի կատարման ընթացքին: Մեղվահովիտ բնակավայրի վարչական ղեկավարը նշեց, որ բնակավայրում սկսել են ճանապահի սալարկմամբ իրականացվող աշխատանքները: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ներկաներին հորդորեց առաջիկա ՏԻՄ ընտրություններում պահպանել օրենքովով սահմանված պահանջները և աջակցել բնակավայրերում քաղաքական ուժերի քարոզարշավի կազմակերպմանը: Համայնքի ղեկավարը նաև մի շարք հանձնարարականներ է տվել, լսել վարչական ղեկավարներին, իսկ համայնքապետի` բնակավայրեր այցելությունները շարունակական բնույթ են կրելու, որպեսզի ուշադրության կենտրոնում լինեն բոլոր կարևոր խնդիրները։ |