Բովանդակություն * | Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Տաշիր համայնքի ղեկավարի նստավայրում կայացավ հերթական խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, բաժնի պետեր։ Համայնքի ղեկավար Էդգար Արշակյանը ներկայացրեց բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականը։ Համայնքի ղեկավարը նկատեց, որ գրանցվել է եկամուտների հավաքագրման դրական դինամիկա և աճի կայուն դինամիկան պահպանելու համար անհրաժեշտ է հետևողական լինել և կազմակերպել տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:Խորհրդակցության ժամանակ համայնքի ղեկավարը հայտնեց, որ իրականացվում են դեռ 2021 թվականին հատատված սուբվենցիոն ծրագրերը: |