Բովանդակություն * | Սույն թվականի նոյեմբերի 8-ին Տաշիր համայնքի ղեկավարի նստավարում կայացավ հերթական խորհրդակցություն։ Խորհրդակցությանը մասնակցում էին Տաշիր համայնքի ղեկավարի տեղակալը, հաամյքնի բնակավայրերի վարչական ղեկավարները, բաժնի պետեր։ Տաշիր համայնքի ղեկավարը նրկայացրեց համայնքի բյուջեի հոկտեմբեր ամսվա եկամուտների և ծախսերի կատարողականը: Համայնքի ղեկավարը հորդորեց լինել հետևողական և մեծ ուշադրությու դարձնել աղբահանությն վճարի հավաքագրմանը: Զեկույցով հանդես եկան բնակավայրերի վարչական ղեկավարները: Նրանք առաջարկություն ներկայացրեցին բնակավայրի վարչական տարածքում գտնվող անհայտ սեփականատեր ունեցող գյուղատնտեսական նշանակության հողամասերի մասին խնդիրները: Համայնքի ղեկավարը հանձնարարեց համապատասխան բաժիններին կատարել ուսումնասիրություններ:
|